У Пети новый друг. Это щенок. Петя назвал его Рыжик. Потому что
он рыжий. Только хвост и уши у него серые. Лапки — белые.
У Пети новый друг. Это щенок. Петя назвал его Рыжик. Потому что
он рыжий. Только хвост и уши у него серые. Лапки — белые.
Հյուսիսային դպրոց: 3․1 դասարան
| Թիվը | Հարյուրավոր | Տասնավոր | Միավոր |
| 347 | 3 | 4 | 7 |
| 780 | 7 | 8 | 0 |
| 701 | 7 | 0 | 1 |
| 123 | 1 | 2 | 3 |
| 20 | – | 2 | 0 |
| 8 | – | – | 8 |
| 200 | 201 | 202 | 203 | 204 | 205 | 206 | 207 | 208 | 209 |
| 110 | 109 | 108 | 107 | 106 | 105 | 104 | 103 | 102 | 101 |
| 125 | 130 | 135 | 140 | 145 | 150 | 155 | 160 | 165 | 170 |
| 210 | 200 | 190 | 180 | 170 | 160 | 150 | 140 | 130 | 120 |
| 437 | 438 | 439 | 440 | 441 | 442 | 443 | 444 | 445 | 446 |
| 502 | 501 | 500 | 499 | 498 | 497 | 496 | 495 | 494 | 493 |
| 750 | 752 | 754 | 756 | 758 | 760 | 762 | 764 | 766 | 768 |
3 x 2 =6
3 x 20 =60
12 : 4 =3
12 x 2 =24
36 : 6 =6
6 x 10 =60
60 : 6 =10
7 x 7 =49
10 x 1 =10
10 x 10 =100
72 : 9 =8
7 x 6 =42
32 : 8 =4
21 : 7 =3
4 x 8 =32
42 : 6 =7
4․ Գրի՛ր թվանշաններով․
չորս հարյուր վաթսուներեք՝ 463
վեց հարյուր յոթ՝607
ինը հարյուր յոթանասուն՝970
ութ հարյուր իննսուներեք՝893
երեք հարյուր տասը՝310
երկու հարյուր ութսունինը՝299
5․ Տրված թվերը ներկայացրո՛ւ կարգային գումարելիների գումարի տեսքով․
468 = 4 հր + 6տս + 8մվ
302 =3հր+0տս+2մվ
623 =6հր+2տս+3մվ
905 =9հր+0տս+5մվ
233 =2հր+3տս+3մվ
505 =5հր+0տս+5մվ
6․ Լուծի՛ր խնդիրը․
Լիլին ունի 350 դրամ, իսկ Միլենան ունի 400 դրամ: Կարո՞ղ են արդյոք նրանք գնել 1 տուփ ջրաներկ ու 2 վրձին, եթե ջրաներկն արժե 500 դրամ, իսկ 1 վրձինն արժե 50 դրամ:
Լուծում
350+400=750
2×50=100
500+100
750-600=150
Պատ՝ 150:
Իմ երազանքն է ունենալ Հովհաննես Թումանյանի բոլոր գրքերը։ Ես ցանկանում եմ, որ իմ սենյակում ունենամ մեծ գրապահարան։ Այդ պահարանում կդասավորեմ բազմաթիվ գրքեր։ Իմ ազատ ժամանակը կնվիրեմ ընթերցանությանը։

Վահագն Դավթյան
Թե հրաշքով ճամփաս տանի
Դեպի Եփրատ ու մանկություն,
Հոտոտելով քեզ կգտնեմ,
Հայրենական փոքրիկ իմ տուն։
Այն կապույտից ու այն ոսկուց,
Որ ջրերին էին թառում,
Կճանաչեմ ու կգտնեմ
Իմ մանկության ոսկե առուն։
Հազարի մեջ կճանաչեմ
Իմ մանկության բարակ բարդին,
Որ խշշում էր երկինքն ի վեր,
Երկինքն առած իր սաղարթին:
Եվ օդի մեջ, ոլորտի մեջ,
Հովերի մեջ լուսաբացի
Ես կգտնեմ տաք
Մեր տան ծխի ու մեր հացի:
Թե հրաշքով ճամփաս տանի
Դեպի Եփրատ ու մանկություն,
Հոտոտելով քեզ կգտնեմ,
Հայրենական փոքրիկ իմ տուն։
Հարցեր և առաջադրանքներ
Ես կգտնեմ բույրերը տաք
Մեր տան ծխի ու մեր հացի:
Թե հրաշքով ճամփաս տանի
Դեպի Եփրատ ու մանկություն,
Հոտոտելով քեզ կգտնեմ,
Հայրենական փոքրիկ իմ տուն։
Դեպի մեր տուն տանող ճանապարհը ուղիղ է, երևում են շատ արագիլների բներ։
Եթե ես ճամփորդ լինեի, շատ երկրներ կգնաի տեսնելու։ Օրինակ՝ Չինական պատը, Իտալիա, Գերմանիա։
Ինձ համար ամենալավ և հիշվող օրերից է իմ և քույրիկիս մկտության օրը:
Կոմիտաս
Մաս 1
Փոքր Սողոմոնը մանկուց էլ բնավորությամբ առույգ էր, բարի, մտքերը` երգերի մեջ: Թափառում էր ու երգում, երգում էր ու թափառում: Երբեմն պատահում էր, որ փողոցի տղաները Սողոմոնին նեղացնում էին, բայց նա ուներ ինքնապաշտպանության հիանալի միջոց, նա երգում էր։ Շուտով Սողոմոնի ձայնը գերեց, նվաճեց այդ տղաների սրտերը։ Նրանք այլևս չէին նեղացնում Սողոմոնին: Թափառում էր ու երգում, երգում էր ու թափառում, երեկոյան տուն էր մտնում ու դիմում տատին.
– Մե՛ծ մայր, ինծի չհարցուցի՞ն:
– Բա չհարցուցի՞ն, – պատասխանում էր կատակասեր բարի տատը. (նա գիտեր թոռան սիրած պատասխանը), – փադիշահը քեզ հարցուց, մեծ սուլթանը քեզ հարցուց, Ռուսիո թագավորն ալ քեզ հարցուց։ Իրար ժպտում էին և վայելում աղքատիկ ընթրիքը։ Ծնողների մահից հետո ամենահարազատ, ամենասրտամոտ մարդը Մարիամ տատն էր, որ այնքա՛ն, այնքան բան է տվել փոքրիկ Սողոմոնին… «Հասկացա՞ր, թոռնի՛կս, – սովորեցնում էր Մարիամ տատը, – ուրեմն ես նենե չեմ, մարե եմ, հայերեն ես կլինեմ մարե։ Չմոռանաս, դրսում՝ ուրիշների մոտ, ինձ մարե չասես, չի կարելի։ Մտքիդ մեջ մարե ասա, դրսում՝ նենե»: Հետո ավելացնում էր. «Թոռնի՛կս, հասկացա՞ր, մենք հայ ենք, մարեի լեզվով կլինենք` հայ»։ Էլ ի՞նչ էր թաքուն սովորեցրել տատը… Շատ ու շատ բան` հայ, հայրիկ, հայրենիք, Հայաստան… Բայց նա էլ մահացավ…
Հարցեր և առաջադրանքներ
Ինքնապաշտպանություն- Վտանգից՝ հարձակումից՝ թշնամական գործողություններից ինքն իրեն պաշտպանելը: Սուլթան- ահմեդական երկրներում՝ միապետի ժառանգական տիտղոս, ինչպես և այդ տիտղոսը կրող անձը: Փադիշահ- Միապետի տիտղոս արևելյան մի քանի (առավելապես՝ մահմեդական) երկրներում, ինչպես և այդ տիտղոսը կրող անձը, թագավոր, շահ, սուլթան:
Շուտով տղաներին դուր է գալիս նրա ձայնը։
Մարիամ տատը մեծացրել էր Սողոմոնին փոխարինելով իր ծնողներին։ Նա սովորեցրել էր հայերեն խոսել և երգել։ Սովորեցրել է, որ նա հայ է։
Եփրատը Առաջավոր Ասիայի ամենաերկար գետն է՝ 2700 կմ, 673 հազար քառ. կմ ավազանով: Հայկական լեռնաշխարհի սահմաններում նրա ավազանը կազմում է 95 հազար քառ. կմ, որից 40 հազարն Արածանի ջրհավաքն է:
Եփրատը Հին Կտակարանում կոչվել է Մեծ գետ և համարվել է դրախտի չորս գետերից մեկը: Հայկական աղբյուրներում այն անվանվել է Եփրատական գետ, Եդեմաբուխ գետ, արաբական աղբյուրներում՝ Ֆրատ կամ Շատ- էլ-Ֆուրատ, հին պարսկական աղբյուրներում՝ Իֆրատու:
Գետը` որպես Եփրատ, կազմվում է Արևմտյան Եփրատ (Կարասու)` 450 կմ երկարությամբ և Արածանի (Մուրատ)` 670 կմ երկարությամբ ճյուղերի միացումից: Արևմտյան Եփրատը սկիզբ է առնում Ծաղկավետ լեռներից Ոսկյանց(3914 մ) գագաթից: Այստեղ բխում է մի աղբյուր` (ջերմաստիճանը 3 աստիճան), որը պաշտամունքի աղբյուր է համարվել: (Ըստ ավանդության 7-րդ դարի բյուզանդական Հերակլ կայսրը Քրիստոսի խաչը վտանգի պահին թաղել է, և երբ խաչը նորից հանել են, տեղն աղբյուր է վիթել: Սուրբ համարվող աղբյուրի ջրի մեջ մարդիկ լողանում են և ազատվում մեղքերից): Եփրատն այնուհետև իջնում է Կարնո դաշտ, որտեղ հարթ ռելիեֆի պայմաններում առաջացնում է ճահիճներ (Շամբ Կարնո): Այստեղ գետի ջրին են խառնվում նաև հանքային աղբյուրների ջրերը:
Կարնո դաշտից գետը մտնում է Շողանի կամ Շուղնի ձորը, դուրս է գալիդ Աշկալեի ու Դերջանի (Մամախաթունի) դաշտերը և անցնում է Դերջանի ու Երզնկայի գոգավորություններով: Ապա մտնում է Կամախի սարահարթ` ստեղծելով խորը կիրճ և դուրս գալիս Խարբերդի դաշտ, որի արևմտյան մասում միանում է Արածանի ճյուղին: Կամախում է գտնվում նախկին Անի բերդը: Վերջինս հայտնի է նրանով, որ այստեղ էին թաղվում Արշակունի թագավորները և բերդում էին պահվում արքունական գանձերը: Երզնկան համբավավոր է իբրև Անահիտ դիցուհու սրբավայր: Այստեղ էր տեղավորված գլխավոր մեհյանը:
Իմ տունը

Իմ տունը մեծ է, հողամասը մեծ է ։Ես արդեն յոթ տարի է իմ տան մեջ եմ ապրում, ես շատ եմ սիրում իմ տունը։

Մի թռչուն կա՝ Լույսը տեսնում՝ թաքնվում է,
Թևեր ունի, Մութը տեսնում՝ թռչկոտում է:
Փետուր չունի. Հանելուկ-հանմանելուկ,
Մկան նման Ո՛չ թռչուն է,
Ատամ ունի, Ո՛չ էլ մուկ:
Մկների թագավորը հրաման արձակեց, որ բոլոր մկները՝ մեծ մկներից մինչև մուկիկ, իրեն հարկ պիտի տան:
Եկան մկները, բերին հարկերը: Մկների թագավորը նայե՜ց, նայե՜ց, հարկատու չղջիկին չտեսավ.
– Չղջիկն ո՞ւր է,
Ասեք, թող իմ հարկը բերե:
– Չղջիկը չկա:
– Կանչեք՝ թող գա՛:
Չղջիկն եկավ.
– Բա ես մո՞ւկ եմ, որ հարկ բերեմ. էդ ո՞ր մուկը թևեր ունի,- ու ցույց տվեց իր թևերը:
– Հա՜,- զարմացավ Մուկ թագավորը,- թողե՛ք, թող գնա:
Մուկ թագավորը նամակ գրեց թռչուն թագավորին, թե՝
– Ես իմ հպատակներից մեկին քեզ եմ տվել. թռչուն է, մուկ չէ:
– Անունն ի՞նչ է:
– Չղջի՛կ:
– Չղջիկին կանչե՛ք:
Չղջիկն եկավ.
– Ի՞նչ հարկ, ի՞նչ բան, ես թռչուն չեմ, մուկ եմ որ կամ,- ու ցույց տվեց ատամները:
– Ա՛յ անպիտան, դու ո՛չ մուկ ես, ո՛չ էլ թռչուն, բա դու ի՞նչ ես:
– Սուտասա՛ն,- ասացին մկնե՞րը, թե՞ թռչունները՝ չեմ հիշում:
Միայն գիտեմ, որ Չղջիկը ցերեկը մկներից է փախչում, գիշերը՝ թռչուններից: Մկները նրան Սուտասան Չղջիկ են ասում, թռչունները՝ Սուտասան Գիշերահավուկ:
Հարցեր և առաջադրանքներ
Բարև սիրելի չղջիկ։ հետաքրքիր էր իմանալ քո պատմությունը։ Ասեմ, որ քո կերպարը շատ հետաքրքիր է։
Արագիլ, բազե, գալազարդ, դոնդողակեր, եզանիկ, էշակուռ, զանգակակոթ, թութակ, ժայռաբազե, իբիս, լոր, կաքավ, ճայ, սոխակ, հավ։


Կաքավը գեղեցիկ, աղավնուց խոշոր թռչուն է: Նրա ոտքերը, կտուցն ու կոպերը կարմիր են, մարմինը՝ մոխրագույն: Հոնքերի շուրջը սև գիծ կա, որը հասնում է մինչև ականջները: Կաքավի քաշը 350 – 800 գրամ է: Կաքավները չվող թռչուններ են, ուշ աշնանը ոչ մեծ երամներով չվում են տաք երկրներ:
Կաքավի շատ տեսակներ կան: Հայաստանում բնակվում են քարակաքավն ու մոխրագույն կաքավը:
Քարակաքավն ապրում է ժայռոտ, քարքարոտ վայրերում: Մյուս կաքավներն իրենց բները սովորաբար հյուսում են գետնին, քարերի մեջ, թփերի տակ, լավ ծածկում են, քողարկում:
Մայիս-հունիս ամիսներին մայր (էգ) կաքավը 10 -25 ձու է ածում, թուխս նստում: 23 – 25 օր հետո ձվից դուրս են գալիս նուրբ, շատ փոքրիկ ձագեր, որոնք 1- 2 օր հետո արդեն ոտքի են կանգնում: Շուտով այդ ձագերը ինքնուրույն են ապրում:
Կաքավները շատ չեն թռչում, կյանքի մեծ մասն անցկացնում են արտերում ու դաշտերում: Գեղեցիկ, հպարտ քայլվածք ունեն: Հայաստանում կաքավի անունով նույնիսկ տեղանուններ կան՝ Կաքավասար, Կաքավաձոր, Կաքավաբերդ:
Հարցեր և առաջադրանքներ
Կաքավն օրեկան ածում 10-25ձու, քաշը 350-800գրամ է։